Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

5 միրգ եւ բանջարեղեն, որոնք ճիշտ է կեղեւով ուտել. news.am

5 միրգ եւ բանջարեղեն, որոնք ճիշտ է կեղեւով ուտել. news.am

Ոչ բոլոր մրգերն ու բանջարեղենն արժե մաքրել կեղեւից, չէ՞ որ հաճախ հենց կեղեւում են բոլոր օգտակար վիտամինները եւ հանքանյութերը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք ավելի ճիշտ է կեղեւով ուտել: 

Խնձորներ

Խնձորի կեղեւում տարալուծվող պեկտին մանրաթել կա, որը նվազեցնում է արյան մեջ «վատ» խոլեսթերինի մակարդակը եւ զսպում է գլյուկոզայի կայուն ցուցանիշները: Հենց այդ պատճառով խնձորը խորհուրդ է տրվում միայն կեղեւով ուտել: 

Խաղող

Խաղողն ավելի մեծ քանակությամբ թունաքիմիկատներ է պարունակում, քան ցանկացած այլ միրգ: Բայց նույնիսկ չնայած դրան, չարժե հանել կեղեւը, քանի որ պարունակում է ռեսվերատրոլ, որը շատ օգտակար է սրտի համար: Եթե հնարավորություն կա, օրգանական խաղող գնեք եւ կեղեւով կերեք:

Սմբուկ

Սմբուկի կեղեւը հզոր հակաօքսիդանտ նասունին է պարունակում, որը շատ կարեւոր է ուղեղի հյուսվածքների առողջության պահպանման համար: Ավելին` նասունինը ֆլավոնոիդ է, որի օգտագործումն օգնում է քաշը վերահսկողության տակ պահել:

Վարունգ

Վարունգում իհարկե շատ քիչ միկրոէլեմենտներ կան եւ շատ ջուր, բայց եթե վարունգը կեղեւով օգտագործեք, ավելի շատ կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, կալիում, А եւ К վիտամիններ կստանաք: Բացի այդ, վարունգի կեղեւը զգալի քանակությամբ օրգանիզմի համար ծայրաստիճան օգտակար մանրաթելեր է պարունակում, որոնք ո՛չ միայն խթանում են մարսողական գործընթացները, այլեւ երկարատեւ հագեցածություն են ապահովում եւ կանխում չափից շատ ուտելը:

Կարտոֆիլ

Կարտոֆիլի կեղեւում անհամեմատ ավելի շատ երկաթ, մանրաթելեր եւ ֆոլատներ են պարունակվում, քան փափկամսում: Ավելին, կարտոֆիլի կեղեւում 5-10 անգամ ավելի շատ են ֆոլատները, քան փափկամսում: Այդ պատճառով կարտոֆիլը կեղեւով ուտելն ավելի օգտակար է:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. kurer-sreda.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ